«Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ, աշխարհի կրկնակի չեմպիոն Մաքս Ֆերստապենը հաղթեց Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի վերջին՝ 22-րդ փուլում:
Աբու Դաբիի Գրան պրիում 25-ամյա Ֆերստապենը, որը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր ժամկետից շուտ, տարավ 15-րդ հաղթանակը մրցաշրջանում ու թարմացրեց իր սահմանած ռեկորդը:
«Ֆերարիի» ֆրանսիացի մրցարշավորդ Շառլ Լեկլերը զբաղեցրեց երկրորդ տեղն ու դարձավ մրցաշրջանի փոխչեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Սերխիո Պերեսը: Մեքսիկացին երրորդ տեղը զբաղեցրեց նաև ընդհանուր հաշվարկում:
Կոնստրուկտորների պայքարում երկրորդ տեղում «Ֆերարին» է, երրորդում՝ «Մերսեդեսը»: «Ռեդ Բուլը» կոնստրուկտորների գավաթը նվաճել էր ԱՄՆ-ի Գրան պրիում:
Ֆորմուլա-1-ի 2022 մրցաշրջանի ամփոփիչ արդյունքներն անհատական հաշվարկում
Ֆորմուլա-1-ի 2022 մրցաշրջանի ամփոփիչ արդյունքները Կոնստրուկտորների հաշվարկում
F1 donuts are the sweetest 👌#AbuDhabiGP #F1 pic.twitter.com/pZY9NPEFjf
— Formula 1 (@F1) November 20, 2022