«Ֆուտբոլային ջենթլմեն» մրցանակաբաշխության կազմկոմիտեն Էդուարդ Սպերցյանին հեռացրել է մրցանակի հավակնորդների ցուցակից, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Մենք մեծ հարգանք ունենք Էդուարդի հանդեպ և վստահ ենք, որ ապագայում նա այս մրցանակը նվաճելու հնարավորություն կստանա։ Ստեղծված իրավիճակում ճիշտ չենք համարում նրան թողնել հավակնորդների ցուցակում։ Գիտենք, որ ֆուտբոլիստն ու Սպերցյանի երկրպագուներն ըմբռնումով կմոտենան այս որոշմանը։ Ցավում ենք կատարվածի համար»,- գրված է հայտարարությունում։
Մրցանակը շնորհվում է 1994 թվականից։
Սպերցյանը մրցանակի հավակնորդների անվանացանկից հեռացվել է «Ախմատի» ֆուտբոլիստ Ուսման Նդոնգի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն Սպերցյանին տուգանել էր, իսկ Նդոնգին որակազրկել էր 2 խաղով։


