Logo

Գաբրիել Հայնցեն ընդգրկվել է Միկել Արտետայի մարզչական շտաբում

20:22 / 08.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անվանի նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Հայնցեն ընդգրկվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի շտաբում, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

47-ամյա մասնագետը կլինի Արտետայի օգնականներից։ Հայնցեն նախկինում գլխավորել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսը», «Վելես Սարսֆիլդը», «Արգենտինոս Խունիորսը», «Գոդոյ Կրուսը», ամերիկյան «Ատլանտա Յունայթեդը»։

Նախկին պաշտպանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալը», «Ռոման»։ Հայնցեն Արգենտինայի ազգային հավաքականում 73 խաղում 3 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ