ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում կայացած Globe Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ 2025թ. լավագույն կիսապաշտպան է ճանաչվել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Վիտինյան։
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն արժանացել է տարվա լավագույն հարձակվող մրցանակին։
2025թ. թրեբլ գրանցած «Պարի Սեն-Ժերմենը» ճանաչվել է տարվա լավագույն ակումբ` առաջ անցնելով «Բարսելոնայից», «Չելսիից», բրազիլական «Ֆլամենգոյից» ու «Լիվերպուլից»։
Փարիզյան գրանդը գլխավորող Լուիս Էնրիկեն ստացել է տարվա լավագույն մարզչի մրցանակը։
ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն էլ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստն է։
Պորտուգալիան, որն անցնող տարում դարձել էր Ազգերի լիգայի հաղթող, ճանաչվել է 2025թ. լավագույն հավաքական։
Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
Կարդացեք նաև`


