«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը հիասթափված է լիսաբոնյան ակումբի գործողություններից, գրում է Record-ը:
Պորտուգալական ակումբը խախտել է ֆուտբոլիստի հետ ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ նրա տրանսֆերի համար պիտի պահանջեր 60 միլիոն եվրո: Այժմ «Սպորտինգը» պահանջում է 80 միլիոն եվրո ու ևս 10 միլիոն՝ որպես հավելավճար, և դա խոչընդոտում է հավանական տրանսֆերի կայացումը:
Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան էջից այն տեղեկությունը, որ խաղում է «Սպորտինգում», նաև որոշել է այլևս չխաղալ թիմում:
Դյոկերեշի պայմանագրի ժամկետը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը ներառյալ: