Աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի թենիսիստ Կասպեր Ռուդն ավարտեց ելույթները Համբուրգում ընթացող ATP-500 շարքի մրցաշարում:
Քառորդ եզրափակիչում 24-ամյա Ռուդը 0-6, 4-6 հաշվով պարտվեց ֆրանսիացի Արթուր Ֆիլսին (71-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 19 րոպե:
Հաջորդ փուլում Արթուր Ֆիլսն ուժերը կչափի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել ֆրանսիացի Լյուկ վան Աշեին (77):
Հիշեցնենք, որ Համբուրգի մրցաշարը մեկնարկել է հուլիսի 22-ին և կավարտվի հուլիսի 30-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1 831 515 եվրո է: