Logo

Հարություն Հովհաննիսյանը` պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

10:48 / 05.05.2025Ծանրամարտ
null

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունում Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։

Հովհաննիսյանը հանդես է եկել պատանիների պայքարում ու երկամարտի 323 կգ (150+173) արդյունքով արծաթե մեդալ նվաճել։ Նա պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալի է արժանացել, իսկ հրում վարժությունում եղել է չորրորդը։

Մրցումային վերջին օրը երիտասարդների մրցաշարում Հայաստանը ներկայացրել է Էմմա Պողոսյանը (81 կգ), որը գրանցել է երկամարտի 215 կգ (95+120) արդյունք և զբաղեցրել չորրորդ տեղը։ Պողոսյանը պոկում և հրում վարժություններում մեկական հաջող մոտեցումից հետո չի մոտեցել ծանրաձողին։ Նա ծնկի ուժեղ ցավեր է զգացել։

Հայաստանը մրցաշարն ավարտեց երեք մեդալով։ Երիտասարդների պայքարում բրոնզե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), իսկ պատանիների պայքարում Գրիգոր Ղազարյանը (96 կգ)` ոսկե։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ