
տուր
01 Հունվար 1970 - 19:53

- 

«Ատլետիկոյի» գլխավոր մտավախությունը վերջին օրերին «Չելսիի»՝ Յան Օբլակի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունն է:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «ազնվականներն» իսկապես ցանկանում են գնել սլովենացի դարպասապահին, սակայն մադրիդցիներին այս հարցով հանգստացնում է մեկ փաստ. «Չելսին» մտադիր է գնել նաև Կայ Հավերցին, իսկ 2 խոշոր տրանսֆերները միանգամից իրականացնելը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով նաև այն, որ լոնդոնցիներն արդեն գնել են Տիմո Վերներին ու Հակիմ Զիեշին (երկուսի համար միասին «Չելսին» վճարել է 93 միլիոն եվրո):
Օբլակի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 90 միլիոն եվրո, իսկ Հավերցի համար «Բայերը» պահանջում է 100 միլիոն: