Logo

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

15:15 / 05.05.2025Բռնցքամարտ
null

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները Վրաստանում կայացած Ակակի Կակուրիձեի անվան միջազգային մրցաշարում 10 մեդալ են նվաճել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Վաղարշակ Քեյանը (55 կգ), Ալիկ Կճոյանը (65 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և Սարգիս Անդրեասյանը (90 կգ) հաղթել են բոլոր մրցակիցներին ու դարձել ոսկե մեդալակիր։

Վահրամ Դովլաթբեկյանը (50 կգ) և Արտյոմ Ստեփանյանը (70 կգ) նվաճել են արծաթե, իսկ Տիգրան Մակիչյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (80 կգ) և Րաֆֆի Խաչատրյանը (85 կգ)` բրոնզե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ