Սուսերամարտի Հայաստանի պատենական հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում, հայտնում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։
Բոլոր մրցակիցներին հաղթել և ոսկե մեդալակիր է դարձել ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը։ Նույն մրցաձևում Նարեկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանն արժանացել են բրոնզե մեդալի։