
տուր
01 Հունվար 1970 - 18:47


Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առանվազն բրոնզե մեդալ:
Քառորդ եզրափակիչում հաղթանակ են տարել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես են գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: