Logo

Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները հանդիպել են

14:42 / 09.07.2025Հեծանվասպորտ
null

2025թ. հուլիսի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան:

«Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել փոխըմբռնում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շուրջ, ներառյալ համատեղ մրցաշարերի և վերապատրաստման միջոցառումների կազմակերպումը։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու երկու ֆեդերացիաների միջև արդեն իսկ գոյություն ունեցող սերտ և գործընկերային հարաբերությունները՝ հանուն հեծանվասպորտի ոլորտում արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության»,- ասված է հայտարարության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ