Հայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիան:
Սեպտեմբերին Պեկինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն չմշկասահորդ Սեմյոն Դանիլյանցը, Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։
21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ օլիմպիական մեդալակիր Ֆեդոր Կլիմովի գլխավորությամբ: Նրանք նոր են միացել Հայաստանի թիմին: Այս զույգը հաղթել է տարբեր միջազգային մրցաշարերում:
Հիշեցնենք, որ հաջորդ տարի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան քաղաքում: