Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին, «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի շահառու հանդիսացող համայնքային 16 թիմերից Քանաքեռ-Զեյթունի թիմի երեխաները ներկա են եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ծրագրի շահառուներն Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներն են, որոնք կանոնավոր ֆուտբոլային մարզումների շնորհիվ համեմատաբար հեշտ են ինտեգրվում համայնքային կյանքին:
Մարզումից հետո երեխաները հնարավորություն են ստացել լուսանկարվելու իրենց սիրելի ֆուտբոլիստների հետ: