Logo

Հռոմ. Շվյոնտեկը սենսացիոն պարտություն կրեց և չի պաշտպանի տիտղոսը

17:35 / 10.05.2025Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի պաշտպանի Հռոմի «Մասթերսի» տիտղոսը։

Լեհ թենիսիստուհին մրցաշարի երրորդ փուլում 1-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Դանիել Քոլինզից (ԱՄՆ, 35-րդ ռակետ)։

Քոլինզը 1/8 եզրափակիչում է, որտեղ կմրցի Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 14-րդ ռակետ) - Հեյլի Բապտիստ (ԱՄՆ, 90-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։

Շվյոնտեկը Հռոմի «Մասթերսի» տիտղոսի գործող դափնեկիրն էր։ Նա մրցաշարի եռակի հաղթող է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ