Logo

Հսկայական տարբերություն. Opta-ն հրապարակել է հաջողված խաբքերի 17 տարվա հաշվարկը

11:34 / 22.10.2023Ֆուտբոլ
null

Վիճակագրական տվյալներ հաշվարկող Opta-ն հրապարակել է 2006-07 մրցաշրջանից սկսած ֆուտբոլիստների հաջողված խաբքերի ցանկը: Կազմակերպությունն այդ վիճակագրությունը սկսել է հաշվել հենց տվյալ մրցարջանից:

Հսկայական առավելությամբ առաջին տեղում «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին է: «Բարսելոնայի» նախկին առաջատարը 17 տարում 2358 հաջողված խաբք է կատարել:

Երկրորդ տեղում է օրեր առաջ կարիերան ավարտած Էդեն Ազարը: Բելգիացին 1285 հաջողված դրիբլինգ է գրանցել: Եռյակը եզրափակում է Ֆրանկ Ռիբերին՝ 1061:

Լավագույն հնգյակում են նաև Նեյմարը (984) և Ուիլֆրիդ Զահան (972):

«Ալ Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն 937 հաջողված խաբքով 6-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ