Logo

Հորդանանը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

01:11 / 06.06.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հորդանանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր:

ԱԱ-2026-ի ասիական ընտրական գոտու նախավերջին` 9-րդ տուրում Հորդանանը հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Օմանին և 16 միավորով ապահովեց երկրորդ տեղը B խմբում: Այս խմբում Հարավային Կորեայի հավաքականն էլ հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Իրաքին ու 19 միավորով ապահովեց առաջին տեղը` նույնպես նվաճելով հաջորդ տարվա ամռանը կայանալիք Մունդիալի ուղեգիր:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ասիական ընտրական գոտուց Ուզբեկստանի հավաքականը ևս պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր աշխարհի առաջնության ուղեգիր:

Այսպիսով՝ այս պահի դրությամբ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել են Իրանի, Ճապոնիայի, Ավստրալիայի, գործող չեմպիոն Արգենտինայի, Ուզբեկստանի, Հարավային Կորեայի և Հորդանանի հավաքականները: Ավտոմատ իրենց տեղն ապահովել են Մունդիալն ընդունող երկրները` ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա:

Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ: 

ԱԱ-2026-ի ասիական գոտու ընտրական մրցաշար, 9-րդ տուր

B խումբ

Օման - Հորդանան` 0-3 (տեսանյութ

Իրաք - Հարավային Կորեա` 0-2 (տեսանյութ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ