Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) վստահ հաղթանակով է մեկնարկել ռումինական Յաշ քաղաքում սկսված Iași Open մրցաշարում:
22-ամյա թենիսիստուհին WTA-250 կարգի մրցաշարում պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 6-3, 6-3 հաշվով հաղթել է հյուրընկալող երկրի ներկայացուցիչ Անդրեյա Պրիշակարիուին (474-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 36 րոպե:
1/8 եզրափակիչում Ավանեսյանը, որը մրցաշարի առաջին համարն է, կմրցի աշխարհի 124-րդ ռակետ, արգենտինացի Մարիա Լուրդես Կառլեի հետ:
Ավանեսյանը նախորդ տարի նույնպես մասնակցել է այս մրցաշարին ու հասել եզրափակիչ, սակայն անավարտ մնացած մրցախաղում պարտվել է Միրա Անդրեևային (Ռուսաստան) 7-5, 5-7, 0-4 հաշվով։