Վարդան Մինասյանը հայտարարել է «Արարատ-Արմենիայից» հեռանալու մասին: Ակումբի հետ 2 անգամ Հայաստանի չեմպիոն դարձած և մեկական անգամ Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը նվաճած մասնագետը մեկնաբանել է իր որոշումը.
«Որպես մարզիչ՝ աշխատանքս չեմ շարունակելու: Սա իմ որոշումն է: Բացի մարզչից, եթե այլ առաջարկներ կլինեն ակումբի կողմից, կարող ենք քննարկել: Մարզչի աշխատանքի համար 2 կարևոր նախապայման է լինում՝ մոտիվացիա և էմոցիաներ: Ես այս պահին դրանք չունեմ:
Հիմնականում դա վերաբերում է Հայաստանի առաջնությանը: Չգիտեմ՝ դա որքան կտևի... Կես տարի կամ մեկ տարի: Միգուցե արտասահմանից առաջարկ լինի, և այդ դեպքում միանգամից ընդունեմ այդ հրավերը»,- ասել է Վարդան Մինասյանը 2024/25 մրցաշրջանի ամփոփիչ ասուլիսում: