Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը հաղթանակով են մեկնարկել Ինդիան Ուելս «Մասթերսում»:
Ջոկովիչը 1/32 եզրափակիչում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել է Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վուկիչին: Մրցախաղը տևել է 2 ժամ 10 րոպե: Սերբ թենիսիստը հաջորդ փուլում կմրցի իտալացի Լուկա Նարդիի հետ:
Մեդվեդևը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակի է հասել իսպանացի թենիսիստ Ռոբերտո Կարբալյես Բաենայի նկատմամբ: Մրցախաղը տևել է 1 ժամ 27 րոպե: Ռուս թենիսիստը 1/16 եզրափակիչում կմրցի ամերիկացի Սեբաստիան Կորդայի հետ։