Logo

Ինձագին՝ «Ֆիորենտինայից» կրած պարտության մասին

10:55 / 07.02.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Ֆիորենտինայի» դեմ Ա Սերիայի 14-րդ տուրի հետաձգված խաղում կրած պարտությունը:

«Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության: Շնորհավորում եմ «Ֆիորենտինային»:

Ուշադրություն չդարձրինք ահազանգներին: Ես առաջին պատասխանատուն եմ: Անպայման կվերլուծենք տեղի ունեցածը, պետք չէ ամեն ինչ բարդացնել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

«Ֆիորենտինա» - «Ինտեր» հանդիպումը նախապես նշանակված էր 2024թ. դեկտեմբերի 1-ին, բայց 15-րդ րոպեին «Վիոլայի» կիսապաշտպան Էդոարդո Բովեն կորցրել էր գիտակցությունը, իսկ մրցավար Դանիելե Դովերին որոշել էր անավարտ թողնել խաղը:

«Ներաձուրին» Ա Սերիայում ընդհատեց 17-խաղյա անպարտելիության շարքը և կրեց առաջին արտագնա պարտությունն այս մրցաշրջանում: «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում «Մանուշակները» նախորդ անգամ «Ինտերին» հաղթել էին 2017թ. ապրիլին (5-4):

Իտալիայի գործող չեմպիոնը 51 միավորով 2-րդն է և առաջատար «Նապոլիից» հետ է 3 միավորով, իսկ Ռաֆայելե Պալադինոյի թիմը 42 միավորով բարձրացել է 4-րդ տեղ:

Փետրվարի 10-ին թիմերը կհանդիպեն «Ջուզեպե Մեացա» ստադիոնում: Խաղը կցուցադրվի Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ