Սեպտեմբերի 25-ին Իննա Խոջամիրյանը դարձավ 29 տարեկան: Դերասանուհին հրապարակել է ծննդյան լուսանկարներն ու գրել. «Քանի որ 2024-ն ինձ համար որքան հաջողակ ու հրաշալի, այդքան ծանր ու դժվար տարի էր, որոշեցի, որ տարին ինձ համար սկսեց երեկ: Հա ի՞նչ կլինի: Ծնունդս էր, համ էլ «Նոր տարի»: Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի, շնորհավորանքների, հեքիաթային մաղթանքների և պարզապես իմ կողքին լինելու համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ թևեր տվեցին՝ թևաթափ ժամանակ, հոգատարություն ու սեր՝ անսեր ու տխուր ժամանակ, ստիպեցին հավատալ ինքս ինձ, երբ ես ամենաշատն էի սկսել ինձ թերագնահատել: Ու եթե անկեղծ՝ իսկապես չգիտեի ու չէի ընկալում, որ այսքան սիրված եմ և այսքան սրտացավ, պատրաստակամ, ուշադիր ու անկեղծ մարդկանցով եմ շրջապատված: Շնորհակալ եմ իմ մե՜ծ ընտանիք: Եվ ի վերջո, ինչու ոչ, շնորհակալ եմ ինձ: Հաճախ եմ մոռանում, որ այս աղջնակը բացարձակ ոչնչից մի ամբողջ հեքիաթ է ստեղծել: Ու իմ հեքիաթը ոչ միայն չի ավարտվել, այլև նոր էջ մտավ: Շնորհակալ եմ»: