Logo

Ինստագրամի օգտատերերը բարկացրել են Փարիզի բնակիչներին

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 05.03.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Rue Crémieux Paris 31 - Ինստագրամի օգտատերերը բարկացրել են Փարիզի բնակիչներին

Փարիզի Կրեմիյո փողոցի բնակիչներն այլևս չեն կարողանում հանդուրժել ինստագրամի օգտատերերին. այս մասին հայտնում է ֆրանսիական Vanity Fair-ը:

Լոնդոնյան Նոթինգ Հիլլի փոքրիկ, գունագեղ փողոցներին նման Փարիզի Կրեմիյո փողոցը ինստագրամի ‹‹ամենահայտնիներից›› մեկը դառնալու ճանապարհին է. #ruecremieux (Կրեմիյո փողոց) հեշթեգը այս սոցիալական ցանցում կրկնվել է արդեն 30000 անգամ: Իրավիճակ, որն այնքան էլ միանշանակ չեն ընդունում այս փողոցի 12-րդ շրջանի բնակիչները:

plants 1996234 1920 960x640 - Ինստագրամի օգտատերերը բարկացրել են Փարիզի բնակիչներին

Իրականում, Սենայի առափնյա այս փողոցի բնակիչները այլևս տանել չեն կարողանում ֆոտոխցիկներն ու հեռախոսները ձեռքներին, բազմերանգ տների մոտ ճեմող տասնյակ, անգամ հարյուրավոր զբոսաշրջիկներին, բլոգերներին, ինստագրամի օգտատերերին:

Դժգոհությունն այն աստիճանի է հասել, որ բնակիչները ստեղծել են Կրեմիյո փողոցի ասոցիացիան՝ արտահայտելու համար իրենց բողոքը: Նրանց նպատակն է հաստատել մի յուրօրինակ ‹‹պարետային ժամ››, որով կարգելվի հանրության մեծ հոսքի մուտքը փողոց երեկոյան ժամերին և հանգստյան օրերին:

Կօգնի՞ արդյոք այս քայլը բլոգերներին մտափոխվել և դադարել լուսանկարվելուն համապատասխան կեցվածք ընդունել բնակիչների մուտքի դռների դիմաց:

Նյութը պատրաստեց՝ Տաթև Մանուկյան 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

2 most instagrammable places in paris conde nast traveller 6nov17 mary quincy 960x640 - Ինստագրամի օգտատերերը բարկացրել են Փարիզի բնակիչներին


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ