«Սամպդորիա» - «Ինտեր» Իտալիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպման 39-րդ րոպեին վիճել են միլանյան գրանդի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ու իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան:
Բարելան Լուկակուի սխալ փոխանցումից հետո ձեռքերով հուսահատ շարժում է արել, ինչև դուր չի եկել բելգիացուն:
«Մի՛ արա այդ շարժումը, բավական է: Դա վիրավորական է, վե՛րջ տուր»,- նախատել է թիմակցին բելգիացի ռմբարկուն:
Միջադեպը մեկնաբանել է Իտալիայի փոխչեմպիոնի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին:
«Խաղադաշտում պատահում են նման բաներ: Ինձ նույնպես դուր չեկավ, սակայն ընդմիջմանը նրանք նստած էին կողք կողքի: Լուկակուն ու Բարելան ընկերներ են: Ես ասացի, որ այլևս չեմ ցանկանում տեսնել նման պահվածք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Սամպդորիա» - «Ինտեր» հանդիպումը գոլազուրկ ավարտ էր ունեցել: Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 90-րդ րոպեին։