Բիլբաոյի «Աթլետիկի» գանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսը 6 տարվա ընթացքում առաջին անգամ Լա լիգայում բաց կթողնի թիմի հանդիպումը, հայտնում է WhoScored-ը:
28-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով չի մասնակցի Լա լիգայի 19-րդ տուրում «Սելտայի» դեմ կայանալիք խաղին:
Ուիլյամսը նախորդ անգամ Լա լիգայի հանդիպում բաց է թողել 2016 թվականի ապրիլի 17-ին, իսկ դրանից հետո մասնակցել 251 անընդմեջ խաղի:
Գանացին «Աթլետիկում» ելույթ է ունենում 2015 թվականից: