
Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 4 տուր
02 Սեպտեմբեր 2021 - 22:45

Իտալիա
1 

Բուլղարիա
1 - 0 Ֆեդերիկո Կիեզա - 16`
1 - 1 Ատանաս Իլիև - 40`
ԱԱ-2022-ի որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Իտալիայի հավաքականը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Բուլղարիայի ընտրանու հետ։
Ռոբերտո Մանչինիի թիմն անպարտելի խաղերի թիվը հասցրեց 35-ի՝ թարմացնելով ազգային ռեկորդը։ Նախորդը սահմանվել էր 1935-1939 թվականների ժամանակ, երբ Իտալիան 30 խաղ անընդմեջ չէր պարտվել։
Իտալիան նաև կրկնեց համաշխարհային ռեկորդը։ Իսպանիայի հավաքականը 2007-2009 թվականներին 35 խաղ անընդմեջ չէր պարտվել։ Նույն ցուցանիշն ուներ նաև Բրազիլիան՝ 1993-1996 թվականներին։
Մանչինին Իտալիայի հավաքականը գլխավորել է 2018 թվականի մայիսին։