Logo

Իվուն բաց կթողնի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերը

21:57 / 09.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստը «Նիժնի Նովգորոդի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում (0-0) մկանային վնասվածք է ստացել և չի միանա ազգային հավաքականին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում նոյեմբերի 13-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հունգարիային, իսկ նոյեմբերի 16-ին մրցակցի դաշտում կհանդիպի Պորտուգալիային։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ