Անգլիացի վինգեր Ջեյմի Գիտենսը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Չելսի», հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
Անգլիական գրանդը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 64,30 միլիոն եվրո:
Կողմերը ստորագրել են 7 տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2032 թվականի հուլիսի 1-ին: