Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հյուրընկալվել է «Ուրարտուի» պատանի սաներին՝ տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը։
34-ամյա մարզիկը զրուցել է «Ուրարտուի» ակադեմիայի սաների հետ, պատմել իր հաջողությունների և ֆուտբոլային նախասիրությունների մասին ու պատասխանել է պատանիների հարցերին։
«Իսկական հաճույք է որոշ ժամանակ անցկացնել մեր ապագա ֆուտբոլիստների հետ»,- հանդիպման մասին սոցցանցում գրել է Յուրա Մովսիսյանը։