Նովակ Ջոկովիչը Շանհայի «Մասթերսի» 1/8 եզրափակիչում 6-3, 5-7, 6-2 հաշվով հաղթել է իսպանացի Խաումե Մունյարին (41-րդ ռակետ) և գերազանցել լեգենդար Ռոջեր Ֆեդերերի տպավորիչ ռեկորդը։
Ջոկովիչը 38 տարեկան 4 ամսականում դարձել է «Մասթերս» կարգի մրցաշարերի պատմության մեջ քառորդ եզրափակիչ դուրս եկած ամենատարեց թենիսիստը։
Ֆեդերերը 2019թ. Շանհայում քառորդ եզրափակիչ էր հասել 38 տարեկան 2 ամսականում։
Աշխարհի 6-րդ ռակետը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Զիզու Բերգսի (Բելգիա, 44-րդ ռակետ) հետ։
ATP «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


