Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը մեկնել է Կոսովո` մասնակցելու Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարին։
Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները.
- Սուսաննա Խաչատրյան
- Էլինա Խաչիկյան
- Անահիտ Բաղդասարյան
- Ավա Ղարիբ
- Քելին Շաջանյան
- Արենի Օհանյան
- Նաոմի Քարծայր
- Միլա Ֆըսթըկջյան
- Ալինա Փանոսյան
- Լիա Դավիդյան
- Ալեքսա Վալենսիա
Մրցաշարը կանցկացվի հուլիսի 8-ից 13-ը։ Հայ բասկետբոլիստուհիներն A խմբում են և կմրցեն Վրաստանի, Ջիբրալթարի ու Կիպրոսի Մ16 հավաքականների դեմ։




