Logo

Կարագեր. «Վիրցին պետք է հանել թիմից»

10:31 / 01.10.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը քննադատել է թիմի ելույթը «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի խաղում, խոսել է նաև Ֆլորիան Վիրցի մասին, հայտնում է Sky Sports-ը:

««Լիվերպուլը» թոփ թիմի խաղ ցույց չի տալիս: Ես կասեի՝ նրանք ոչ թե ֆուտբոլ են խաղում, այլ բասկետբոլ: Թիմի խաղում տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ, որոնք Սլոթը պետք է լուծի: 

Ֆլորիան Վիրցին պետք է հանել թիմից այս հատվածում: Նա ընդհանրապես լավ մարզավիճակում չէ, դեռ երիտասարդ է ու թիմին հարմարվելու ժամանակ դեռ կունենա: Հիմա պետք է վերականգնել բալանսը թիմի խաղում», - ասել է Կարագերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ