Logo

Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը նշանակումներ են ստացել եվրագավաթային խաղերում

11:39 / 16.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը նշանակումներ են ստացել ՈՒԵՖԱ-ի եվրագավաթային խաղերում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կարեն Նալբանդյանը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Դեչիչ» (Չեռնոգորիա) պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմի տեսուչ:

Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմն էլ կսպասարկի ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Պրիշտինա» (Կոսովո) - «Շերիֆ» (Մոլդովա) պատասխան հանդիպումը.

Մրցավար – Հենրիկ Նալբանդյան
Մրցավարի օգնականներ – Արթուր Գդլյան, Գևորգ Շախկալդյան
Չորրորդ պաշտոնյա – Յուրա Մահտեսյան
Տեսաօգնական – Զավեն Հովհաննիսյան
Տեսաօգնականի օգնական – Արտեմ Գասպարյան

Երկու հանդիպումն էլ կկայանա հուլիսի 17-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ