Logo

Կառլուշ Կեյրուշը՝ Օմանի հավաքականի գլխավոր մարզիչ

13:39 / 16.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կատարի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը, հաղորդում է Օմանի ֆուտբոլի ասոցիացիան:

Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ:

Նախկինում մասնագետը գլխավորել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Պորտուգալիայի ազգային հավաքականները։

Օմանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը՝ աշխարհի 2026 թվականի առաջնության հիմնական մրցաշարի ուղեգրի համար: Նրանք նախկինում երբեք չեն խաղացել Մունդիալի եզրափակիչ մրցաշարում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ