Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի պաշտպան Տիլո Կերերը կարիերան կշարունակի Լոնդոնի «Վեսթ Հեմում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Կողմերն արդեն համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր դետալները: Գործարքի արժեքը կազմելու է 19 միլիոն եվրո:
Transfermartk-ը Կերերի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո:
2016-2018 թվականներին 25-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է Գելզենկիրխենի «Շալկեի» գույները:
Կարիերայի ընթացքում պաշտպանն անցկացրել է 306 հանդիպում, խփել 16 գոլ ու կատարել նույնքան ասիստ: