Խորվաթիայի հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրում ընդունեց Շոտլանդիային և հաղթեց 2-1 հաշվով:
2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի գոլերը խփեցին հարձակվողներ, Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» Իգոր Մատանովիչը և գերմանական «Հոֆենհայմից» Անդրեյ Կրամարիչը:
Շոտլանդացիներն ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին հաշիվը դարձրին 2-2, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկեց գոլը:
Զլատկո Դալիչի գլխավորած թիմը 6 միավորով հավասարվեց առաջատար Պորտուգալիային, որը Երևանի ժամանակով 22:45-ից կմրցի Լեհաստանի դեմ:
Ազգերի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
A դիվիզիոն, առաջին խումբ
Խորվաթիա – Շոտլանդիա` 2-1 (տեսանյութ)
Իգոր Մատանովիչ, 36, Անդրեյ Կրամարիչ, 70 - Ռայան Քրիստի, 32