Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» - «Դյոր» և «Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կլուժ» դիմակայությունների առաջին հանդիպումների մուտքն ազատ կլինի։
«Փյունիկը» հունգարական ակումբին կընդունի Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Խաղը կկայանա հուլիսի 24-ին և ժամը 20:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
«Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի մարզադաշտում, մեկնարկը` ժամը 20:00-ին։
Հանդիպման տեղերի քանակը սահմանափակ է։ Ստադիոն մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անվճար տոմս, որը կտրամադրվի ստադիոնի մուտքի մոտ խաղի մեկնարկից 2 ժամ առաջ։