«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն:
«Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։
Էդուարդ Սպերցյանը որոշակի պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր է` Սպերցյանը հեռանա թիմից»,- ասել է ռուս մասնագետը:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» մայիսի 24-ին իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը: 24-ամյա Սպերցյանը 2024/25 մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի, խփել 11 գոլ և կատարել 6 ասիստ:
Կարդացեք նաև՝