Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը:
««Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: «Ցլերն» այլ առաջարկների են սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը:
Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել երրորդ կողմի միջնորդությամբ գումարը ստանալուն, սակայն «Սաութհեմփթոնն» այդպիսի գործարք կատարելու համար որևէ երաշխիք չի տվել:
Чемпионат-ի հաղորդմամբ էլ՝ Սպերցյանն անձամբ է որոշել չհեռանալ ռուսական ակումբից, և հայ ֆուտբոլիստն իր ակումբի հետ ոչ մի տարաձայնություն չունի:
««Կրասնոդարը» պատրաստ էր համաձայնության գալ «Սաութհեմփթոնի» հետ, եթե ֆուտբոլիստն անգլիական ակումբ տեղափոխվելու հստակ և ակնհայտ ցանկություն ունենար: Ֆուտբոլիստի և «Կրասնոդարի» ղեկավարության միջև զրույցների ընթացքում կողմերն ընդհանուր որոշման եկան, որ պետք է սպասեն եվրապական ակումբներից այլ առաջարկների: Նրանց միջև ոչ մի հակասություն չկա»,- գրում է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սաութհեմփթոնը» 18 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի համար: 1
Կարդացեք նաև՝


