«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
«Կրասնոդարի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
Այս տուրում գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Մախաճկալայի «Դինամոյին»:
Առաջնության ավարտից երկու տուր առաջ առաջատար «Կրասնոդարը» 61 միավոր ունի, մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Զենիթին», 6 միավորով` թոփ-3-ը եզրափակող ԲԿՄԱ-ին: