«Ինտեր» - «Յուվենտուս» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղից (1-1) հետո երեք ֆուտբոլիստ որակազրկվել է, հայտնում է Football Italia-ն:
Թուրինյան ակումբի կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն որակազրկվել է երեք խաղով և տուգանվել 10 հազար եվրոյով եզրափակիչ սուլիչից հետո միլանյան թիմի սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչի հետ վիճելու համար: Վերջինս նույնպես չի խուսափել պատժից՝ մեկխաղյա որակազրկում և 10 հազար եվրո տուգանք:
Բացի այդ, «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկ խաղով որակազրկվել է խաղադաշտում ոչ մարզական վարքի համար: Որակազրկումները տարածվում են նաև Իտալիայի Ա Սերիայի խաղերի վրա:
Որոշում է կայացվել նաև մեկ խաղով փակել «Յուվենտուսի» Curva Sad երկրպագուների տրիբունան:
Հիշեցնենք, որ «Ինտերի» ու «Յուվենտուսի» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին Միլանում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: