Logo

La Gazzeta dello Sport. «Չելսին» առաջարկ է արել «Նապոլիին»

23:56 / 27.05.2025Ֆուտբոլ
null

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Անդրե Ֆրանկ Զամբո-Անգիսային, հաղորդում է La Gazzeta dello Sport-ը։

Լոնդոնյան գրանդը կամերունցի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու համար առաջարկ է արել «Աձուրիին»։

29-ամյա կիսապաշտպանի ու իտալական ակումբի պայմանագրում հատուկ կետ կա, որը թույլ է տալիս ֆուտբոլիստին ինքնուրույն որոշել իր ապագան։

Զամբո-Անգիսան «Նապոլիում» է 2021թ. օգոստոսից, 153 խաղում խփել է 11 գոլ, կատարել 18 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ