Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում «Լանսն» ընդունեց հետնապահ «Անժեին» ու հաղթեց 3-0 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց բելգիացի հարձակվող Լոիս Օպենդան, մեկ գոլ էլ խփեց կոտդիվուարցի կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան:
28 խաղից հետո «Լանսը» 57 միավորով երկրորդն է և 9 միավոր զիջում է առաջատար ՊՍԺ-ին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Անժեն» 10 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:
Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր
«Լանս» - «Անժե»՝ 3-0 (տեսանյութ)
Լոիս Օպենդա, 30, 46, Սեկո Ֆոֆանա, 26