Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաղթական գոլ է խփել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (2-1)` հասնելով հոբելյանական նվաճման։
Լեհ ֆուտբոլիստը կարիերայում գոլերի քանակը հասցրել է 700-ի։
Լևանդովսկին 344 գոլ խփել է «Բավարիայում», 105-ը` «Բարսելոնայում», 103-ը` Դորտմունդի «Բորուսիայում», 86-ը` Լեհաստանի ազգային հավաքականում, 41-ը` «Լեխում», 21-ը` Պրուշկուվի «Զնիչում»։
37-ամյա հարձակվողը միայն երրորդ գործող ֆուտբոլիստն է, որը հատել է 700 գոլի սահմանը։ Նման ցուցանիշ ունեն նաև Կրիշտիանու Ռոնալդուն (946) և Լիոնել Մեսին (884)։
🇵🇱⚽️7⃣0⃣0⃣ goles de Robert Lewandowski como profesional pic.twitter.com/NoyFYYIoES
— Mundo Deportivo (@mundodeportivo) September 28, 2025
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


