«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեսզլավ Յարոշը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։
Ամստերդամը ներկայացնող ակումբը 1 տարով վարձակալել է չեխ դարպասապահին։ Գործարքում ներառված չէ տրանաֆերային իրավունքի գնման վերաբերյալ կետ։
«Լիվերպուլի» պաշտոնական կայքն էլ հաստատում է, որ Յարոշին վարձակալությամբ տրամադրելուց առաջ նրա հետ նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։
23-ամյա Յարոշը «Լիվերպուլի» համակարգում է 2017 թվականից, հիմնական թիմում 2 հանդիպման է մասնակցել, մեկ խաղում դարպասը պահել է անառիկ։