Logo

Էնրիկե. «Աշխարհի ամենահաջողակ ակումբի դեմ խաղալն ինձ համար մեծ նշանակություն ունի»

10:47 / 09.07.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մադրիդի «Ռեալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի նախախաղային ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Արքայական ակումբին»:

«Մադրիդցիներին հանդիպելը միշտ յուրահատուկ է: Ուրախ ենք, որ մասնակցելու ենք առաջիկա հանդիպմանը: Սա նշանակում է, որ մինչև այժմ լավ աշխատանք ենք կատարել: Շատ դետալներ են սպասվող խաղը դարձնում առանձնահատուկ: Մոտ ենք աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալուն, և դա գլխավոր մոտիվացիան է:

Բարդ է մրցակցի խաղը վերլուծելը, քանի որ Ալոնսոն նոր է սկսել այնտեղ աշխատել: Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը հուլիսի 9-ի երեկոյան՝ ժամը 23:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» 2-0 հաշվով հաղթել էր բրազիլական «Ֆլումինենսեին»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ