Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Գասպար Տերտերյանը (72կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։
Տերտերյանը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն պարտվեց իրանցի Իման Մոհամադիին։ Գրանցվեց 1-1 հաշիվը. հաղթանակը շնորհվեց մրցակցին միավորն առաջինը վաստակելու համար։
Արշակ Գեղամյանը (97կգ) հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ 0-4 հաշվով պարտվեց Յուսուֆ Մացիևին։
Ղազախստանի ներկայացուցիչը հետագայում դուրս եկավ եզրափակիչ` հայ ըմբիշին հոկտեմբերի 22-ին սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն տալով։
Քիչ անց ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ռազմիկ Քուրդյանը (130կգ)։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Ֆարդին Հեդայաթին (Իրան)։


