Logo

Մ23 ԵԱ. Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալակիր

22:09 / 30.10.2025Ծանրամարտ
null

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը (71 կգ) նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ:

Մինչև 23 տարեկանների պայքարում մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սահակյանը գրանցեց երկամարտի 327 կգ (145+182) արդյունք: Մեծահասակների Եվրոպայի 2025թ. առաջնության արծաթե մեդալակիրը բրոնզե մեդալ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում:

Երկամարտի ոսկե մեդալը նվաճեց մեծահասակների Եվրոպայի գործող չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Յուսուֆ Գենչը` 340 կգ (150+190) արդյունքով:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ