Logo

«Մահապատժի քրոնիկներ». առաջին անգամ Պարոնյան թատրոնում Մարկես են բեմադրել

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:23 / 25.05.2025Լուրեր
null

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կրկին պրեմիերա էր։ Մայիսի 24-ին կայացավ «Մահապատժի քրոնիկներ» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հայտարարված սպանության քրոնիկոն» վիպակի։ Պարոնյան թատրոնում առաջին անգամ Մարկես են բեմադրել։ Ներկայացումն անխուսափելի մահվան, համընդհանուր մեղքի, տագնապալի լռության և հավերժական, չմեռնող սիրո մասին է։ Պատմություն, որտեղ բոլորը գիտեն ճշմարտությունը՝ բայց ոչ ոք չի ասում։ Հերոսներն ապրում են ինքնախաբեությամբ՝ արդարացնելով սեփական անտարբերությունը, իսկ ճշմարտությունը թողնում են մարկեսյան ֆատալիզմի ստվերում։ Բեմադրել է Սամսոն Մովսեսյանը, նկարիչը Աննա Գրիգորյանն է, պարերը բեմադրել է Նարեկ Զոհրաբյանը, վոկալի ուսուցիչը Շուշան Հովհաննիսյանն է։ Դերերում են Մարգարիտա Խաչատրյանը, Վարդան Գևորգյանը, Մարիամ Ղազանչյանը, Լաուրա Բաբայանը, Սիփան Զադոյանը, Արև Հակոբյանը, Արմեն Կարապետյանը, Արման Սիմիկյանը, Հայկազ Համբարձումյանը և Նարեկ Զոհրաբյանը: 

«Այս ներկայացումում 3 իրականություն միավորվում են։ Ինչպես Մարկեսի բոլոր գործերում, այնպես էլ այստեղ պահպանվում է հավերժ սիրո գաղափարը։ Այն անցնում է տարբեր փորձություններով, բայց չի կորցնում իր ձևը», - նշել է ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը։

«Շատերի անտարբերության արդյունքում կատարվում է այն, ինչ կատարվում է։ Սամսոնի աշխատանքում շատ գնահատում եմ այն, որ նա կարողանում է ստեղծել ու պատմել հեքիաթ։ Նրա յուրաքանչյուր բեմադրությունից ես սպասում եմ հեքիաթ։ Այս ներկայացումը ևս ինձ համար ստացված էր», - անկեղծացել է դերասան Վարդան Գևորգյանը։
«Այս ներկայացումն անտարբեր հասարակության մասին է։ Իմ կերպարը հետաքրքիր է, քանի որ որպես հոգևոր առաջնորդ անհաղորդ է իր հավատավոր հոտին և նրանց կյանքին։ Շատ փոքր կերպար է, բայց մեծ ամպլիտուդ ունի դերասանի համար՝ ստանալու հետաքրքիր կերպար», - նշել է դերասան Արմեն Կարապետյանը։

Ներկայացման ընթացքում դերասանները երգում են կենդանի։ Այն հագեցած է պարերով և պլաստիկայով։ «Աստվածային գործ է։ Անձնակազմը հրաշալի աշխատեց։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս նույն գաղափարի շուրջ ենք հավավքել և անձնուրաց աշխատել», - ընդգծել է դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ