«Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 14-ի կեսօրին այցելել է «Էնֆիլդ»՝ Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի հիշատակին նվիրված հատվածում նրանց հարգանքի տուրք մատուցելու համար, հաղորդում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը և խաղացողներ Բրունու Ֆեռնանդեշն ու Դիոգու Դալոն, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված պորտուգալացի եղբայրների հայրենակիցն են, ծաղիկներ են խոնարհել ակումբի ամբողջ անձնակազմի անունից։
««Մանչեսթեր Յունայթեդի» միասնության այս ուղերձը Դիոգուի և Անդրեի ողբերգական մահից հետո հարգանքի հարյուրավոր տուրքերից վերջինն է»,- նշված է հայտարարության մեջ: